Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Եռյակի հանդիպման արդյունքը՝ նորից է պետք հանդիպել

Եռյակի հանդիպման արդյունքը՝ նորից է պետք հանդիպել
12.11.2014 | 17:27

Այսօր տեղի է ունեցել ոչիշխանական եռյակի հերթական նիստը, որտեղ պետք է քննարկվեին օրակարգային կարևորագույն հարցեր: Նիստից հետո Ռուբեն Հակոբյանը հավաստիացրեց. «Եռյակն իր աշխատանքները շարունակում է նույն ձևաչափով: Շատ բան է քննարկվել, բայց այս պահին չեմ կարող ասել»:
Եռյակն իր հետագա անելիքների հետ կապված վերջնական որոշում չի կայացրել, իսկ հաջորդ հանդիպման մասին կհայտարարվի վաղը:
Եռյակը իշխանությունից երաշխիք է ուզում, որից հետո պատրաստ է կառավարության հետ քննարկել 12 կետերը: Այսօր եռյակի հադիպման ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ ոչիշխանականներն էլ իրենց հերթին են առաջարկ անում և նշում մի կետ, որի լուծումը իշխանություններից մեծ ջանք ու ճանապարհային քարտեզ չի պահանջում: «Որպեսզի համոզված լինենք, որ իշխանությունը իմիտացիոն գործողությունների փորձ չի անում, մենք ասում եք, որ եթե իսկապես անկեղծ եք, ուզում եք քայլ անել, առաջարկված 12 կետերից 10-րդ կետն իրականացրեք, որը վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Այդ փոփոխությունը՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, ցուցակների հրապարակումը՝ առանց «ճանապարհային քարտեզի» ու ֆինանսական ներդրումների, կարող եք իրականացնել»,-ասաց նա:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ԱԺ արտահերթ նիստում 2 ժամում հնարավոր է ԸՕ-ի փոփոխություններ կատարել: «Եթե իշխանությունը նման քայլ կատարի, դրանից հետո կտեսնենք, որ ուղղակի հերթապահ հայտարարություն չէ, ցանկություն կա, որ լուծվեն, մենք անցնենք մյուս կետերին»,-ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը համաձայն է, որ հետաձգվում է իշխանափոխության հարցը, բայց ընդգծում է. «Մենք մեր մոտեցումներին տեր ենք, բայց եթե կա բարի ցանկություն, խորապատկերը հաշվի է առնվում և առաջարկություն է արվում, հաշվի է առնվում: Մեր օրակարգում իշխանափոխությունը եղել և մնում է»։
Հարցին, թե քննարկվե՞լ է հետագա հանրահավաքների հարցը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ եռյակի օրակարգում մասսայական միջոցառումների հարցը դեռ կա, ուղղակի քննարկվում է՝ ինչ նպատակով ու ծրագրով:

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ